Էքսպրես Կրեդիտ Մեր Մասին
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ընդհանուր Տեղեկություններ

«Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ. դեկտեմբերի 09-ին «ՖԻՆԱՐ ՓԲԸ» անվամբ: 2002թ. փետրվարի 27-ին Ըկերությունը վերանվանվել է «Էքսպրես Կրեդիտ» Փակ Բաժնետիրական Ընկերություն, իսկ 2003թ. փետրվարի 11-ին ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստանալով վարկային կազմակերպության գործունեության թիվ 1 լիցենզիան` վերանվանվել է  «Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ» ՓԲԸ:
«Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ» ՓԲԸ-ն աշխատանքի հիմնական սկզբունքներն են`

  • ազնվություն – Մեր աշխատանքի ոճն է`  «Անել այնպես` ինչպես կանեիր Քո  համար»
  • հարգանք և անհատական մոտեցում – Մենք հոգում ենք Մեր յուրաքանչյուր Հաճախորդի մասին
  • վստահություն – Մենք աշխատում ենք ստեղծել և պահպանել փոխշահավետ և երկարաժամկետ հարաբերություններ
  • պատասխանատվություն – Մենք արժևորում ենք գործարար էթիկան և Հաճախորդի  վստահությունը Մեր նկատմամբ
  • արդյունավետություն – Մենք աշխատում ենք օպերատիվ` խնայելով հաճախորդի ժամանակը
  • թիմային աշխատանք – Մենք աշխատում ենք միասին հաջողության հասնելու համար


Ներկայումս Ընկերությունը տրամադրում է վարկեր և ֆինանսական խորհրդատվություն ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց: Ըկերությունը հաճախորդներին առաջարկում է կարճաժամկետ և երկարաժամկետ վարկեր ՀՀ դրամով և արտարժույթով`

  • հիփոթեքային վարկեր` անշարժ գույքի ձեռք բերման, վերանորոգման և կառուցապատման նպատակով
  • էքսպրես վարկեր` սպառողական, բիզնես և անշարժ գույքի վերանորոգման նպատակներով
  • բիզնես վարկեր
  • սպառողական վարկեր