Խորհրդի նախագահ,
Գործադիր տնօրեն`
Արմեն Սուրենի Արզումանյան: Ծնվել է 1957թ. Երևան քաղաքում: 1979թ ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1979-1983թթ. աշխատել է ԵրԺՏԻ-ի կից գիտահետազոտական լաբորատորիայում որպես ավագ գիտաշխատող:
1983-1990թթ. աշխատել է ՀԽՍՀ Աշխատանքի պետական կոմիտեում որպես բաժնի պետ:
1990-1992թթ. աշխատել է որպես <Մասիս> առևտրային բանկի Վարչության նախագահ:
1991-1992թթ. հանդիսացել է ՀՀ բանկերի միության նախագահ:
1991-1994թթ. հանդիսացել է <Հայգործ> ձեռնարկությունների աջակցման միջճյուղային միավորման նախագահ, որը իր մեջ ներառում էր 6 կազմակերպություններ, այդ թվում առաջին հայկական ոչ պետական ապահովագրական <Մենուա> ընկերությունը:
1992-1994թթ. հանդիսացել է Մոսկվայի <Ռոսդենիբանկի> Վարչության նախագահ:
1994-1998թթ. աշխատել է որպես <Հայագրոբանկ> ԲԲԸ-ի Վարչության, ապա Խորհրդի նախագահ:
Սկսած 1998թ.-ից մինչ այժմ հանդիսանում է "Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ" ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ և Գործադիր տնօրեն:
Խորհրդի անդամ,
Գործադիր տնօրենի խորհրդական`
Արթուր Գեորգիի Ծատուրյան: Ծնվել է 1969թ.ԼՂՀ-ում: 1995թ. ավարտել է Երևանի Ճարտարագիտական համալսարանը:
1995-1998թթ. աշխատել է <Հայագրոբանկ> ԲԲԸ-ն անվտնգության ծառայությունում:
1998-2003 թթ. աշխատել է "Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ" ՓԲԸ-ն Գործադիր տնօրենի տեղակալ:
2003թ.-ից մինչ այժմ հանդիսանում է "Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ" ՓԲԸ-ն Խորհրդի անդամ և Գործադիր տնօրենի խորհրդական:
Խորհրդի անդամ,
Գլխավոր հաշվապահ`
Ռուզաննա Գրիգորի Սահակյան: Ծնվել է 1960թ. Երևան քաղաքում: 1984թ. ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1981-1982թթ. աշխատել է <Շինբանկի> 26 Կոմիսարների մասնաճյուղի ավագ հաշվապահ:
1984-1988թթ. աշխատել է Ավտոտրանսպորտի մինիստրությունում որպես ավագ հաշվապահ, ապա գլխավոր հաշվապահ:
1988-1989թթ. աշխատել է Ավտոտրանսպորտի մինիստրության պլանավորման տնտեսական վարչությունում որպես գլխավոր ինժեներ:
1989-1990թթ. հանդիսացել է <Երուղևորատրանս> վարչության պլանավորման բաժնի պետ:
1990-1991թթ. հանդիսացել է <Պրոմեթևս> բանկի առաջին կարգի հաշվապահ:
1991-1993թթ. աշխատել է <Արաբկիր> բանկում որպես գլխավոր հաշվապահ:
1993-1995թթ. աշխատել է <Նոյ> բանկում որպես գլխավոր հաշվապահ:
1996-2003թթ. աշխատել է <Դավիթ> բանկում որպես գլխավոր հաշվապահ:
Սկսած 2002թ.-ից մինչ այժմ հանդիսանում է "Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ" ՓԲԸ-ի Խորհրդի անդամ և գլխավոր հաշվապահ:
Վերստուգող `
Գրիշա Հայդուկի Սիլանյան: Ծնվել է 1952թ. Գորիսի շրջանում: 1976թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանը:
1995-1999թթ. աշխատել է <Հայներարտբանկ> ՍՊԸ տվյալների բազայի համակարգչային մշակման փորձագետ:
1999-2001թթ. աշխատել է <Ակունքբանկ> ՓԲԸ <Կենտրոն> մասնաճյուղում որպես գլխավոր հաշվապահ:
2001-2002թթ. <Ադանաբանկ> ՍՊԸ-ում աշխատել է որպես գլխավոր հաշվապահ:
2002-2003թթ. աշխատել է <Արդշինբանկ> ԲԲԸ <Ադանա> մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:
2003-2004թթ. աշխատել է <Արֆին> վարկային միություն ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահի տեղակալ:
Սկսած 2004թ.-ից մինչ այժմ աշխատում է <Արֆին> վարկային միություն ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:
Սկսած 2008թ.-ից մինչ այժմ հանդիսանում է < Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ> ՓԲԸ-ի վերստուգող: