Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Էքսպրես Վարկեր

PDFPrintE-mail

Էքսպրես վարկ ստանալու համար մեր Ընկերությանը կարող են դիմել այն բոլոր ֆիզիկական անձիք, ովքեր՝

  • ունեն ՀՀ-ում մշտական գրանցման կամ բնակության վայր
  • հանդիսանում են անշարժ գույքի (ք.Երևանում և նրա մերձակայքում) կամ շարժական գույքի սեփականատեր(համասեփականատեր)
  • ունեն դրական կամ չեզոք վարկային պատմություն

Դիմեք ՕՆԼԱՅՆ, եթե Դուք ծանոթացել եք էքապրես վարկի  Սակագներ և այլ պայմաններ բաժնին և մեր աշխատակիցը կկապնվի Ձեզ հետ: Իսկ մանրամասների համար զանգահարեք կամ այցելեք Ընկերության գրասենյակ:

Ընկերության կողմից վարկի տրամադրման մերժման հիմքեր կարող են հանդիսանալ հետևյալ պատճառները՝

  • գրավադրվող բնակարանում(բնակելի տանը) բնակվում կամ հաշվառված են

ա) 5 և ավել անձ

բ) անչափահաս երեխաներ

գ) հաշվանդամներ

դ) 70 և ավել տարիք ունեցող անձինք

  • բնակարանի (բնակելի տան) շուկայական միջինացված գինը 15 մլն. դրամից պակաս է (տան գույքի գրավի դեպքում)
  • տրամադրված տվյալների և փաստաթղթերի անարժանահավատությունը
  • վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորումը
  • բացասական վարկային պատմությունը(Հաճախորդի, նրա հետ փոխկապակցված անձանց կամ Երաշխավոր(ներ)ի
  • այլ պատճառներ

Սակագներ և այլ պայմաններ

Վարկի նպատակը

  • սպառողական
  • բիզնես
  • բնակարանի, բնակելի տան վերանորոգման աշխատանքների կատարման նպատակով

Վարկի արժույթը

AMD, USD, EUR, GBP

Վարկի առավելագույն չափը

6000000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Վարկ գրավ հարաբերակցություն

առավելագույնը  գրավի իրացվելի արժեքի մինչև 25%(անշարժ գույքի դեպքում) և մինչև 35%(շարժական գույքի դեպքում)       

Վարկի անվանական տարեկան տոկոսադրույքը

ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսադրույքի կրկնապատիկը

Վարկի մարման ժամկետը

մինչև 24 ամիս

Վարկի մարման եղանակը

ամսական հավասարաչափ կամ մասնակի մարումներով 

Վարկի տրամադրման միջնորդավճար

վարկի գումարի 2%-ը, բայց ոչ պակաս 30.000 ՀՀ դրամից

Վարկի վաղաժամկետ մարում

սպառողական վարկի դեպքում՝ տույժեր չեն սահմանվում
այլ դեպքում՝ Ընկերության բաց թողնված օգուտի 30 տոկոսը, բայց ոչ ավել ժամկետից շուտ մարվող գումարի 2 տոկոսից             

Գրավ

անշարժ կամ շարժական գույք

Երաշխավոր անձանց առկայություն

1 ֆիզիկական կամ իրավաբանական անձ

Վարկի տրամադրման եղանակը

բիզնես նպատակների դեպքում՝ անկանխիկ
մնացած դեպքերում՝ կանխիկ կամ անկանխիկ

Ժամկետանց պարտավորությունների համար նախատեսված տուժանք

  • ուշացման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ՝ ժամնետանց գումարի 1/500 մասի չափով,
  • 30 օր և ավել ուշացման յուրաքանչյուր դեպքի համար հաշվարկվում է տուգանք՝ ժամկետանց գումարի 1/50 մասի չափով
Ծանոթություն. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ արտարժույթով տրամադրված վարկերի, դրանց մարումների արտարժույթի փոխարժեքի փոփոխման հեռևանքով առաջացող հնարավոր անբարենպաստ հետևանքի ռիսկը կրում է հաճախորդը:

այլ պայմաններ

  • եթե գրավի առարկան ավտոմեքենա կամ այլ շարժական գույք է, ապա կպահանջվի գրավի առարկայի ապահովագրություն
  • նախընտրելի է, որ վարկառուն և երաշխավորներից գոնե մեկը հանդիսանան ք.Երևանում, կամ վեջինիս մերձակայքում (Աբովյանում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Մեղրիում, Կապանում) գտնվող անշարժ գույքի սեփականատեր (համասեփականատեր):

հնարավոր ծախսեր

  • նոտարական վավերացման հետ կապված
  • պետական անշարժ գույքի կադաստրի հետ կապված
  • գույքի գնահատում
  • գույքի ապահովագրություն